Օգոստոսի 10-ին հայտնի դարձավ, որ սիրված եւ ճանաչված երգիչ Արամեն եւ նրա կինը՝ Աննա Թովմասյանը, որոշել են Սաղմոսավանքում հավերժ սիրելու եւ միասին լինելու խոստում տալ։ Ճիշտ է, 2013-ից ՔԿԱԳ-ում ամուսնությունը գրանցելուց հետո Արամեն եւ Աննան միասին էին ապրում, բայց Աստծո օրհնությունը նրանք դեռ չէին ստացել։ Եվ ահա երեք տարի անց կատարվեց նաեւ զույգի պսակադրությունը, որին հաջորդել է հարսանեկան խնջույք ռեստորանային համալիրներից մեկում։
Հիշեցնենք, որ Արամե-Աննա զույգի հարսանիքը նախատեսված էր դեռեւս 2013-ի օգոստոսի 30-ին։ Սակայն դրանից առաջ՝ օգոստոսի 5-ին, Ռոստովում մահացավ երգչի հայրը եւ հարսանիքը չկայացավ։

https://www.facebook.com/argblog
http://www.youtube.com/Argamblogcom
http://instagram.com/argamblogcom




arame

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*