Եվ այսպես, ինչպես խոստացել էի երկրպագուներիս ներկայացնում եմ «Երևանը Գրքի Մայրաքաղաք» տոնին նվիրված երգը, որի խոսքերի հեղինակը իմ տաղանդավոր ընկեր Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ ես: Ինչպես նաև իմն է երգի պրոդյուսինգը: Գործիքավորումը իրականացրել ենք Մուշեղ Մաիլյանի հետ, ձայնագրման ռեժիսորը Հմայակ Ռոստոմյանն է: Երգը կատարել են Ալլա Լևոնյանը, Արսեն Սաֆարյանը, Քրիստինե Պեպելյանը, Էրիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Վլադիմիր Արզումանյանը և Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբը: Վերը նշված մարդկանցից յուրաքանչյուրի հետ աշխատելիս մեծ բավականություն եմ ստացել: Հաճելի է աշխատել իրենց գործին նվիրված և պատրաստակամ մարդկանց հետ: Ընդհամենը 3-4 օրում կատարեցինք հսկայական աշխատանք:
(P.S. Երգը երկրպագուներին ներկայացնելու համար օգտագործել ենք նյութեր, որոնք պարզապես նկարահանվել են հեռախոսով):



sirusho

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*