Առավոտյան ժամը 7.00-ի սահմաններում, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Օպերայի ստորգետնյա ավտոկայանատեղիում ռումբ է տեղադրված և մի քանի րոպե հետո պայթելու է: Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հատվածը իրավապահ մարմինները մեկոսւացրել են և իրականացրել ռումբի որոնողական աշխատանքներ: Դեպքի վայրում են եղել Երևանի փրկարար վարչության աշխատակիցները: Օպերայի ողջ շրջակայքն վերահսկողության տակ են վերցրել ճանապարհային ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները` կինոլոգների հետ: Ողջ տարածքում մինչև ժամը 9.00-ը ռումբի որոնողական աշխատանքներից հետո պարզվել է, որ ահազանգը կեղծ է: Պարզվել է նաև ահազանգողի ինքնությունը: Դա 1986 թվականին ծնված Գոռ Հարությունյանն է: Նա ձերբակալված է:

hertapah mas

Category:

News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*