ՓԱՅՏԻ ԱՐՀԵՍՏԱՆՈՑՈՒՄ – Ամուսիններ Քրիսատինեն և Արտակը 2017 թ.-ի օգոստոսից ապրում են Շիրակի մարզի Կապս գյուղի փայտի արհեստանոցում: Այս տարածքը մի օր իրենց սեփականը դարձնելու հույսով ամուսնինները ողջ ունեցած գումարը ներդրեցին այն բարեկարգելու համար, սակայն, երբ Կապսի գյուղապետը դարձավ նախկին՝ պարզվեց, որ տարածքը դեռ ամուսիններին չի պատկանում: Ընտանիքի գլխավոր խնդրին ավելացան նաև Արտակի առողջական խնդիրները, որի պատճառով հովիվ Արտակը չի կարողանում աշխատել, իսկ նրանց միակ զավակը՝ Վիգենը ապրում է մանկատանը: Նախկինում արհեստանոց, բայց ներկայում տուն չդարձած տարածքի, Մինասյանների խնդիրների ու ընտանիքով մի հարկի տակ ապրելու հեռավոր երազանքի մասին:
Դիտեք հունիսի 21-ին 21:00-ին ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐԻՑ ներս:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 21:00 ATV-ի եթերում!!!

kisabac lusamutner

Category:

News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*