ՔԱՐԱՆՁԱՎԻ ՏԻՐՈՒՀԻՆ – 23-ամյա Աննա Գևորգյանն արդեն 2 զավակների մայրն է: 18 տարեկանում նա կայացրեց կարևորագույն որոշումներից մեկն ու կյանքը կապեց Մնացականի հետ: Ամուսնու սերը ալկոհոլի նկատմամբ քայքայեց ընտանիքն, ու այսօր Աննան ապրում է թափառականի կյանքով: Բարի կամեցող մարդիկ ու հարազատները նրան ապաստան են տալիս, բայց վայրը, որը պատկանում է իրեն ու ամուսնուն, Կոտայքի մարզի Արամուս գյուղի այս կիսավեր շինությունն է: Աննան այն համեմատում է քարանձավի, իսկ իրեն՝ քարանձավի տիրուհու հետ: Չունենալով օգնող ոչ մի ձեռք՝ երիտասարդ մայրը չի խուսափում կատարել ցանկացած աշխատանք՝ երեխաներին հանապազօրյա հացով ապահովելու համար: Սոված ու անքուն գիշերները նա լուսացնում է հույսով, որ վաղվա առավոտն ավելի լավը կլինի:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԹԻՎ 1 ԹՈՔ ՇՈՈՒ
երկուշաբթի-ուրբաթ 18:30 ATV-ի եթերում!!!

kisabac lusamutner

Category:

News

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

*